Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի համար. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260524/akhalqalaqkars-erkatughin-bac-e-hajastani-hamar-pashinjan-102547695.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/159/13/1591304_205:0:2936:2048_1920x0_80_0_0_c124df4071d837813e1bd6aec4d5113c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, երկաթուղի, հայաստան, կարս, ախալքալաք

նիկոլ փաշինյան, երկաթուղի, հայաստան, կարս, ախալքալաք

Բաժանորդագրվել

Նշվում է նաև առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար, սոցցանցերում հայտնել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,-գրել է նա։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ուներ Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ, հիմա նաև, Վրաստանի և Թուրքիայի տարածքով, Եվրոպական Միության հետ։

«Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,-նշված է գրառման մեջ։

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – «Թրամփի ուղի միջազգային խաղաղության ևբարգավաճման համար”) նախագիծը նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ինչպես նշվում է, նախագիծն իրականացվելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում ևչի անդրադառնա երկրի ինքնիշխանությանը:

Նախաձեռնությունը կրում է տնտեսական բնույթ և ներառում է երկաթուղու, ավտոմոբիլային մայրուղու, նավթամուղի, գազատարի և օպտիկամանրաթելային կապի գծերի կառուցում: Նախագծի իրականացմամբ կզբաղվի ամերիկյան ընկերությունը՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան և առանց որևէ ռազմական բաղադրիչի։

Ներկայացված ծրագրի համաձայն՝ ամերիկյան կողմը նախագծի իրականացման բացառիկ իրավունքներ կստանա մինչև 99 տարի ժամկետով՝ առանձին հատվածներ միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որը պատասխանատու կլինի ենթակառուցվածքի զարգացման և անվտանգ շահագործման համար:

Leave a comment