Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով

Քաղաքականություն

Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից կարող է պատրաստվել հարված՝ հիպերձայնային բալիստիկ «Օրեշնիկ» հրթիռի կիրառմամբ։

 

Նրա խոսքով՝ տվյալները ստացվել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետախուզական աղբյուրներից։

 

Զելենսկին նշել է, որ նկատվում են Ուկրաինայի տարածքի, այդ թվում՝ Կիևի դեմ համակցված հարվածի նախապատրաստման նշաններ՝ տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ։ Նա ընդգծել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել հնարավոր հարձակման ընթացքում։

 

Ուկրաինայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ոչ թե հետադարձ, այլ կանխարգելիչ արձագանք ցուցաբերել և ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ պատերազմի ընդլայնումը կանխելու համար։

 

Նրա խոսքով՝ Ուկրաինան շարունակում է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը և պատրաստ է արձագանքել յուրաքանչյուր հարվածի։

 

Ավելի վաղ Կիևում ԱՄՆ դեսպանությունն զգուշացրել էր հնարավոր խոշոր օդային հարձակման մասին՝ կոչ անելով քաղաքացիներին պատրաստ լինել օդային տագնապի դեպքում անմիջապես ապաստարաններ մտնելու։

Leave a comment