https://arm.sputniknews.ru/20260523/tevanjany-kkarvoghana-masnakcel-yntrakan-gvortsyntacin-pastabany-kalanqi-vorvoshman-masin-102545769.html
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. փաստաբանը` կալանքի որոշման մասին
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. փաստաբանը` կալանքի որոշման մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը կբողոքարկի կալանքի որոշումը։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T23:16+0400
2026-05-23T23:16+0400
2026-05-23T23:26+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
արամ օրբելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102545978_0:25:721:430_1920x0_80_0_0_68014d4f6fa41566d948ced7b6b84c67.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ այդ մասին ասաց Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, և Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։Փաստաբանը նշեց` դեռ չեն հասցրել մանրամասն ուսումնասիրել կալանքի որոշումը, բայց այս պահի դրությամբ արդեն իսկ բողոքարկման հիմքեր տեսնում են։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
2026
Լուրեր
am_HY
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. Օրբելյան
Sputnik Արմենիա
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. Օրբելյան
2026-05-23T23:16+0400
true
PT0M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102545978_0:0:721:540_1920x0_80_0_0_69c19e02933b0ee8b7398461e9e12ec6.jpg.webp
հայաստան, անդրանիկ թևանյան, արամ օրբելյան, видео
հայաստան, անդրանիկ թևանյան, արամ օրբելյան, видео
Պաշտպանական կողմը կբողոքարկի կալանքի որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ այդ մասին ասաց Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Սկզբից որոշել էին ընդհանրապես շփումներն արգելել որևէ անձի հետ, բացի ընտանիքի անդամներից։ Բայց ընտրական օրենսգրքով սահմանված` լիազոր անձանց միջոցով ընտրությանը մասնակցելու սահմանափակումը չի կիրառվել, և պարոն Թևանյանը կկարողանա ընտրական գործընթացին մասնակցել ներկայացուցիչների միջոցով»,– ասաց Օրբելյանը։
Փաստաբանը նշեց` դեռ չեն հասցրել մանրամասն ուսումնասիրել կալանքի որոշումը, բայց այս պահի դրությամբ արդեն իսկ բողոքարկման հիմքեր տեսնում են։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։