«Նիկոլ, դու Ալիևի ծառան ես, ոչ թե ժողովրդի։ Ժողովուրդը քեզնից զզվում է, ասում՝ ոչ միայն գնա, այլ ռադդ քաշի»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Չակերտավոր հերոսն ասել է՝ ես ժողովրդի ծառան եմ, եթե ժողովուրդն ուզի, գնալու եմ։ Նիկոլ, դու Ալիևի ծառան ես, ոչ թե ժողովրդի։ Ժողովուրդը քեզնից զզվում է, ասում՝ գնա, ոչ միայն գնա, այլ ռադդ քաշի»,- Արմավիրում «Հայաստան դաշինքի» քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադառնալով` ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նիկոլ Փաշինյանի այն պայմանին՝ եթե 300-500 հազար մարդ հավաքվի, ինքը կգնա, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․ «Նախ էս ամբողջ ընթացքում տարբեր շարժումների ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են, դու կրակել ես ժողովրդի վրա՝ Դիմադրության շարժման, Սրբազան շարժման ժամանակ շարունակ ձերբակալություններ։ Կարո՞ղ ես՝ դատախազությանը, ուժային կառույցներին ասա, որ 24 ժամ ապօրինություններ չանեն, մարդկանց չհալածեն, չբռնեն, չձայնագրեն, գործ չսարքեն, տեսնեմ՝ քանի ժամ դու կկարողանաս դիմանալ։ Մի շաբաթ ժամանակ ունես, կարող ես 150 հազար մարդ հավաքել և ցույց տալ, որ դու ունես լեգիտիմ իշխանություն։ Եթե պայմանը մարդ հավաքելն է, ուրեմն դե մեկ շաբաթվա ընթացքում 150 հազար մարդ հավաքի։ Այս ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է։ Այս ընտրությունն Ալիևի երկու զավակների և ազգային ուժերի միջև է։ Հայ ժողովուրդն այլընտրանք չունի, պետք է ընտրի Հայաստանը և «Հայաստան դաշինքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment