Քաղաքականություն
23.05.2026 | 20:27
Քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը FactorTV-ի լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է ընդդիմադիրների այն մեղադրանքներին, թե իշխանությունը քարոզարշավին մարդկանց ապահովելու համար վարչական ռեսուրս է կիրառում (մասնավորապես՝ հավաքին բերելով Ավանի պոլիկլինիկայի աշխատակիցներին)։
Ավինյանը հերքել է այս լուրերը՝ նշելով, որ մարդիկ կամավոր են միանում իրենց երթերին.
«Այսօր շաբաթ օր է, և բոլոր էն մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ հետ քայլել, կարող են քայլել։ Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմախոսներին տհաճ ա տեսնել, որ մենք իրապես ունենք ժողովրդի աջակցությունը, բայց, անկեղծ ասած, իրենց դժվար ա նաև հասկանալ էս իրավիճակը, որովհետև իրենք էդ էմոցիան չունեն և էդ կապը չունեն էդ ժողովրդի հետ… Իրենց աշխարհայացքի և պատկերացումների շրջանակներում է»։
Հարցին, թե արդյոք միջադեպ չի՞ գրանցվել, երբ իրենց և «Հայաստան» դաշինքի քարոզարշավների ճանապարհները խաչվել են, Ավինյանը կարճ արձագանքել է. «Չէ, ոչ մի միջադեպ չեղավ»։
Մանրամասները՝ տեսանյութում։