ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններ կանցկացվեն․ Արաղչի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները չեն չեղարկվել և տեղի կունենան Օմանում փետրվարի 6-ին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերում:

Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 10:00-ին և տեղի կունենա Օմանի Մասկատ քաղաքում: Արաղչին ընդգծել է, որ բանակցությունների չեղարկման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Օմանի իշխանություններին հանդիպումը կազմակերպելու և բանակցությունների համար անհրաժեշտ բոլոր պայմանները պատրաստելու համար:

Փետրվարի 3-ին Axios-ը հայտնել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Օմանում փետրվարի 6-ին: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ:

Leave a comment