«Այսօրվա Հայաստանի իշխանություն կոչվածներն անգամ ռիսկ չեն անում ձայն բարձրացնել Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների մասին»․ Արծվիկ Մինասյան

«Այսօրվա Հայաստանի իշխանություն կոչվածներն անգամ ռիսկ չեն անում մեր մշակութային ժառանգությունը, որ Ադրբեջանը ոչնչացնում է, ձայն բարձրացնել դրա մասին, ռիսկ չեն անում Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների մասին հարց բարձրանել»,-Արմավիրում «Հայաստան դաշինքի» քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր ցածրարժեք քարոզարշավով մի իրավիճակ է ստեղծել, որ անգամ ծրագրային դրույթներ հնարավոր չի լինում ներկայացնել։ Նա նշեց, որ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն ունեն հսկայական ծրագիր։ Օրինակ՝ մթերումների նոր համակարգ են ներդնելու, փոքր ու միջին բիզնեսը ստանալու է անմիջական աջակցություն, ամբողջությամբ հարկերը հետ են վերադարձնելու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ «Նրանք, ովքեր այսօր խոսում են ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի, որոնք ուրացան Արցախը, նրանք հայտնվելու են արդարադատության առաջ օրենքի ամբողջ խստությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment