Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանել է Հնդկաստանի Կալկաթա քաղաք՝ սկսելով քառօրյա այցը Հնդկաստան: Ռուբիոն հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:


Ինչպես հայտնել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը, պետքարտուղարը նախագահ Դոնալդ Թրամփի անունից Մոդիին հրավիրել է մոտ ապագայում այցելել Սպիտակ տուն:


Նախատեսվում է, որ Ռուբիոն կայցելի նաև Նյու Դելի, Ագրա և Ջայպուր:

Leave a comment