Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր, հայտնում է Փաստինֆոն։
Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նյութերով ոչ միայն պետական դավաճանությա, այլև՝ առհասարակ որևէ հանցագործության տարրեր չկան։