https://arm.sputniknews.ru/20260523/hajastany-ogtagvortsvum-e-rusastani-dem-ararat-mirzvojani-pataskhany-102539198.html
Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ. Արարատ Միրզոյանի պատասխանը
Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ. Արարատ Միրզոյանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T17:30+0400
2026-05-23T17:30+0400
2026-05-23T17:30+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ News.am–ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հայտարարությանը։Այսօր Լավրովը հայտարարել է, որ Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով։Լրագրողը Միրզոյանին հարցրել է` Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ։«Իհարկե ո՛չ։ Բազմաթիվ անգամ ենք հայտարարել, որ գործընկերային, այդ թվում` ռազմավարական հարաբերություններ ունենք և հաստատում ենք տարբեր երկրների հետ, և մեր` տեսականորեն ցանկացած որևէ երկու հարաբերություն 3–րդ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նույն կերպ մեր և ԱՄՆ–ի, մեր և ԵՄ–ի հետ ռազմավարական գործընկերությունը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,– վստահեցրել է արձակուրդում գտնվող նախարարը։Նրա խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։Ինչ վերաբերում է հայկական մի շարք ապրանքների արտահանման արգելքի պատճառներին` նա նշեց` պետք է խոսել, հասկանալ և լուծումներ գտնել։«Խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած երկրի հետ հարաբերություններում։ Մենք տրամադրված չենք մթնոլորտը է՛լ ավելի լարելու, սրելու։ Ծիրանի, գինու կամ օղու արտահանման խնդիրներ եղել են նաև 10 և 15 տարի առաջ։ Մենք գործընկերների հետ հարցերը կքննարկենք կառուցողական, առողջ մթնոլորտում, և հուսով եմ՝ կգտնենք լավ լուծումներ»,– ասել է Միրզոյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ
News.am–ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հայտարարությանը։
Այսօր Լավրովը
հայտարարել է, որ Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով։
Լրագրողը Միրզոյանին հարցրել է` Հայաստանը օգտագործվո՞ւմ է Ռուսաստանի դեմ։
«Իհարկե ո՛չ։ Բազմաթիվ անգամ ենք հայտարարել, որ գործընկերային, այդ թվում` ռազմավարական հարաբերություններ ունենք և հաստատում ենք տարբեր երկրների հետ, և մեր` տեսականորեն ցանկացած որևէ երկու հարաբերություն 3–րդ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նույն կերպ մեր և ԱՄՆ–ի, մեր և ԵՄ–ի հետ ռազմավարական գործընկերությունը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,– վստահեցրել է արձակուրդում գտնվող նախարարը։
Նրա խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։
Ինչ վերաբերում է հայկական մի շարք ապրանքների արտահանման արգելքի պատճառներին` նա նշեց` պետք է խոսել, հասկանալ և լուծումներ գտնել։
«Խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած երկրի հետ հարաբերություններում։ Մենք տրամադրված չենք մթնոլորտը է՛լ ավելի լարելու, սրելու։ Ծիրանի, գինու կամ օղու արտահանման խնդիրներ եղել են նաև 10 և 15 տարի առաջ։ Մենք գործընկերների հետ հարցերը կքննարկենք կառուցողական, առողջ մթնոլորտում, և հուսով եմ՝ կգտնենք լավ լուծումներ»,– ասել է Միրզոյանը: