«Խնդիրները լուծելու փոխարեն խելագարն ընկել է փողոցները, առաջարկում է՝ քվեարկեք ինձ, որ Ռոբերտ Քոչարյանը բանտ նստի»․ Իշխան Սաղաթելյան

«Խնդիրները լուծելու փոխարեն խելագարը ռուպրը վերցրել, ընկել է փողոցները, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հետևյալը՝ քվեարկեք ինձ, որ Ռոբերտ Քոչարյանը բանտ նստի, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Կարապետյանը բանտ նստեն»,- Արմավիրում «Հայաստան դաշինքի» քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա քաղաքացիներին հարցրեց․ «Ապօրինի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին բանտ նստեցրել է, ձեզնից որևէ մեկի կյանքում դրանից հետո որևէ լավ բան տեղի ունեցե՞լ է։ Էս մարդը ձեզ ասում է՝ եկեք, ինձ քվեարկեք, ՀՀ-ից կան տարածքներ, որ պետք է հանձնեմ։ Արցախը հանձնելուց, ՀՀ-ից 200 քառակուսի կիլոմետր տարածք հանձնելուց հետո ձեր անվտանգությունը բարելավվե՞լ է, ավելի լավ սկսեցի՞ք ապրել։ Ասում է՝ եկեք, ինձ քվեարկեք, որ շարունակեմ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը։ Չորս սրբազաններին կալանավորելուց, եկեղեցուն թիրախավորելուց հետո ձեր կյանքում որևէ դրական բան փոխվե՞ց։ Առհասարակ ի՞նչ տեղի ունեցավ։ Այս խելագարության այլընտրանքը ո՞րն է։ Ասում ենք՝ սիրելի ժողովուրդ, խնդրում ենք, պահանջում ենք՝ հասկացեք, գիտակցեք այն մարտահրավերը, որի առաջ երկիրը կանգնած է, օգնեք մեզ ազատվել այս չարիքից ու կառուցել անվտանգ ու մարտունակ Հայաստան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment