«Թող իրենք մեզ հետ կապված ուշադրություն այդքան չկենտրոնացնեն»,-լրագրողների դիտարկմանը՝ ռուսական կողմից մեղադրանքներ են հնչում ՀՀ-ի նկատմամբ, արդեն տարբեր ապրանքների՝ ՌԴ արտահանման հետ կապված արգելքներ կան, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողների հարցին՝ այն, որ տեղեկություններ եք տարածում Ձեր ֆեյսբուքյան էջում Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու հետ կապված, Ալեն Սիմոնյանը, դիմելով լրագրողին, այսպես արձագանքեց․ «Դուք սուտասան եք, որովհետև ես տեղադրել եմ փաստաթուղթ, որը եղել է համացանցում։ Այդ օրը քրեական վարույթ է հարուցվել, և այդ վարույթն ավարտված չէ։ Եթե ես պնդում անեմ, որ իրականությանը չհամապատասխանի, բնական է՝ կքննարկեմ այդ հարցը։ Այն պահից սկսած, երբ դուք կսկսեք իրականությունից խոսել, այդ ժամանակ ձեր հարցերին կպատասխանեմ։ Ես ասել եմ՝ արդյոք նման բան կա՞։ Հիմա քննչական մարմինը գործ է սկսել, բայց ես առիթից օգտվելով կարող եմ մի փաստաթուղթ էլ ցույց տալ, որն ամսի 21-ով է արդեն և նույն պնդումն անեմ։ Ինձ հետաքրքիր է՝ հիմա ո՞վ պետք է ումից ներողություն խնդրի։ Ես կարծում եմ՝ այդ ամենը զվարճալի է։ Ես իմ զվարճանքների համար ներողություն չեմ խնդրում։ Խնդրում եմ՝ իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: