Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումից հետո․ AP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սկսում է իր արտասահմանյան ուղևորությունը, որը համատեղում է դիվանագիտությունն ու սպորտը․ նա գլխավորելու է նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, ապա կանգ է առնելու Հայաստանում և Ադրբեջանում՝ ի նշան անցյալ տարի Սպիտակ տան կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրի աջակցության։

Այս մասին գրում է  Associated Press-ը։

Պարբերականը նշում է, որ Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ «Թրամփը նրան հանձնարարել է պատրաստել երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը վերջ դնելու նպատակով կնքված համաձայնագիրը»:

Associated Press-ը գրում է, որ երկու նախկին խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնության են եկել վերաբացել հիմնական տրանսպորտային ուղիները և ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ էներգետիկայի, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում:

Նշվում է, որ համաձայնագիրը նաև նախատեսում է ստեղծել խոշոր տարանցիկ միջանցք, որը կոչվում է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի»: 

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը իտալական Միլան քաղաքում տեղի է ունենալու փետրվարի 6-ին։

Leave a comment