«Հաճախորդը նյարդայնացած է, հաճախորդը զառանցանքի մեջ է․ կանդալները շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին»․ Արեգնազ Մանուկյան

«Անդրանիկ Թևանյանի պարագայում ծիծաղելի է այդ մեղադրանքը»,- Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին առնչվող գործին՝ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Այս պահին տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի փախանման միջոցի հարցով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ։ Արեգնազ Մանուկյանը վստահեցրեց․ «Ես երկար տարիներ ճանաչում եմ Անդրանիկ Թևանյանին և′ աշխատանքային, և′ քաղաքական առումով, նման հայամետ անձնավորություն շատ քչերին եմ համարում։ Գործն ինքնին ծիծաղելի է, հետևանք է նրա, որ հաճախորդը նյարդայնացած է, հաճախորդը զառանցանքի մեջ է ընկել։ Հունիսի 7-ին իր վերջը գալու է և այն տալու է ՀՀ քաղաքացին։ Կանդալները շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին, և ինքը չի կարողանալու խուսափել ՀՀ քաղաքացու կողմից կայացված դատավճռից»։

Անդրանիկ Թևանյանի փախանման միջոցի հարցով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment