Քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը


ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ առաջարկվում են կարգավորումներ: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:


 


Առաջին կարգավորումը վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը: Առաջարկվում է աստիճանական անցման հնարավորություն սահմանել լիցենզավորման գործընթացում․ այն դեպքերում, երբ տվյալ մասնագիտությունը դեռ դասավանդվում է չափորոշչով, լիցենզավորումը կիրականացվի դրա հիման վրա, իսկ երբ որակավորումների ոլորտային շրջանակները ձևավորված լինեն, արդեն՝ դրանց հիման վրա։


 


Կարգավորումների երկրորդ խումբը վերաբերում է ֆինանսավորմանը։


 


Ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որով կսահմանվեն գերակա մասնագիտությունները և դրանց ֆինանսավորման կարգը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների համար մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգավորումները:


 


Հաջորդ կարգավորումը վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպմանը. ներկայացված փոփոխությունը հնարավորություն կտա սահմանել պաշտոնի անձնագրեր ՄՈՒՀ-երում աշխատող բոլոր աշխատակիցների համար։

Դիտումների քանակ6

Leave a comment