https://arm.sputniknews.ru/20260523/artasahmanjan-lragrvoghneri-hamar-ajc-kkazmakerpvi-lzhhi-voghbergutjan-vajr-zakharvova-102531855.html
Արտասահմանյան լրագրողների համար այց կկազմակերպվի ԼԺՀ–ի ողբերգության վայր. Զախարովա
Արտասահմանյան լրագրողների համար այց կկազմակերպվի ԼԺՀ–ի ողբերգության վայր. Զախարովա
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինուժը երեկ հարվածել է ԼԺՀ-ի Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Հանրակացարանում այդ պահին 86 ուսանող է եղել։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T14:00+0400
2026-05-23T14:00+0400
2026-05-23T14:00+0400
ռուսաստան
լրագրող
մարիա զախարովա
լուգանսկ
հանրակացարան
քոլեջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:901_1920x0_80_0_0_a670f987f039429e07ec92ad8d526b37.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար այցելություն է կազմակերպում Ստարոբելսկի ողբերգության վայր։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ՄԱԿ-ում Լատվիայի ներկայացուցիչ Սանիտա Պավլյուտա-Դեսլանդեսի հայտարարությունը, ըստ որի՝ ԼԺՀ-ին հասցված հարվածը «սադրանք է և ֆեյք», Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև «Իզվեստիա» թերթին։«ՄԱԿ-ում Լատվիայի ներկայացուցիչ Սանիտա Պավլյուտա–Դեսլանդեսի նմաններին Սալասպիլսում հավաքագրում էին որպես բուժքույր, որոնք երեխաներից արյուն էին վերցնում Երրորդ ռայխի զինվորների համար… Շատերն էին հարցնում՝ ինչպես կարող է կինը անտարբեր մնալ երեխաների տառապանքների նկատմամբ: Այժմ դա մեր աչքերով ենք տեսնում» – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Հիշեցնենք` Լուգանսկի Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը մայիսի 22–ին հայտնեց, որ ուկրաինական զինուժը հարվածներ է հասցրել Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ հարվածը հասցվել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով։ Հանրակացարանում այդ պահին 86 ուսանող և աշխատակից է եղել։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 48 մարդ, զոհերի թիվը հասել է 10-ի: Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ՄԱԿ-ը դատապարտում է Ստարոբելսկին հասցված հարվածն ու կոչ է անում դադարեցնել գրոհները
լուգանսկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:1201_1920x0_80_0_0_fe71bde3ef6c758e5e751c7cb5b6954c.jpg.webp
ռուսաստան, լրագրող, մարիա զախարովա, լուգանսկ, հանրակացարան, քոլեջ
ռուսաստան, լրագրող, մարիա զախարովա, լուգանսկ, հանրակացարան, քոլեջ
Ուկրաինայի զինուժը երեկ հարվածել է ԼԺՀ-ի Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Հանրակացարանում այդ պահին 86 ուսանող է եղել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար այցելություն է կազմակերպում Ստարոբելսկի ողբերգության վայր։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաշվի առնելով երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արևմտյան ուժերի, մասնավորապես Լատվիայի` արժանապատվությունը կորցրած մշտական ներկայացուցչի բացահայտ սուտը, թե իբր Ստարոբելսկում Ուկրաինայի զինված ուժերի հարվածներ չեն եղել, մենք Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար կազմակերպում ենք այցելություն ողբերգության վայր։ Հուսով եմ, որ BBC-ն և CNN-ը արձակուրդ չեն գնա»,- գրել է Զախարովան տելեգրամյան ալիքում:
ՄԱԿ-ում Լատվիայի ներկայացուցիչ Սանիտա Պավլյուտա-Դեսլանդեսի հայտարարությունը, ըստ որի՝ ԼԺՀ-ին հասցված հարվածը «սադրանք է և ֆեյք», Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև «Իզվեստիա» թերթին։
«ՄԱԿ-ում Լատվիայի ներկայացուցիչ Սանիտա Պավլյուտա–Դեսլանդեսի նմաններին Սալասպիլսում հավաքագրում էին որպես բուժքույր, որոնք երեխաներից արյուն էին վերցնում Երրորդ ռայխի զինվորների համար… Շատերն էին հարցնում՝ ինչպես կարող է կինը անտարբեր մնալ երեխաների տառապանքների նկատմամբ: Այժմ դա մեր աչքերով ենք տեսնում» – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։