Հայաստանի ժողովուրդը կհեռացնի Փաշինյանին, եթե Երևանն անցնի եվրոպական գազի գներին․ Մեդվեդեւ

Հայաստանի ժողովուրդը կհեռացնի Նիկոլ Փաշինյանին, եթե Երևանն անցնի եվրոպական գազի գներին, գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Իրոք, բոլորի համար պարզ է, որ եթե նրանք անցնեն եվրոպական գազի գներին, A երկրի ժողովուրդն այդ քեռիին կհեռացնի թաց շորերով ուղիղ Փարիզում իր սիրեցյալ ընկեր Մակրոնի մոտ», – գրել է Մեդվեդեւը Max հարթակում։

 

Leave a comment