Պետք չէ էքստազի մեջ ընկնել, սա անձամբ Նիկոլ Փաշինյանն է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել է Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները, թե նա իբր տեսակեղծիքներ է ստեղծում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Euronews-ի Հոդվածում ասվում էր, թե Երևանն իբր դարձել է ռուսական «Մատրյոշկա» ապատեղեկատվական արշավի թիրախը, որտեղ ավելի ու ավելի հաճախ են կիրառվում արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Զախարովան կտրուկ է արտահայտվել հրապարակման մասին՝ այն անվանելով «տեղեկատվական  զկռտոց»։

«Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր կիրառված արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։ Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է», — նշել է նա։

Leave a comment