ԱՄՆ Ազգային հետախուզության հեռացող տնօրենը պայքարում է ԿՀՎ-ի դեմ

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, որը նախկինում հայտարարել էր իր հրաժարականի մասին, մի քանի ֆայլերի գաղտնազերծման շուրջ մի քանի ամիս շարունակ կուլիսային պայքարի մեջ է Կենտրոնական հետախուզական վարչության հետ։

Գաբարդը ամիսներ շարունակ կուլիսային վեճի մեջ է եղել ԿՀՎ-ի հետ, որը հրապարակվել է անցյալ շաբաթ Սենատի ներքին անվտանգության կոմիտեի լսումների ժամանակ։

ԿՀՎ-ի պաշտոնյան ցուցմունք է տվել, որ իր գործակալությունը խոչընդոտել է Գաբարդի՝ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի մահվան, «COVID-19»-ի ծագման և «Հավանայի համախտանիշի» վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ջանքերը։

Ավելի վաղ Գաբարդն  ամուսնու ծանր հիվանդության պատճառով հաստատել էր իր հրաժարականը պաշտոնից, որը ուժի մեջ է մտնում հունիսի 30-ից։ «Դեյլի Ուայր»-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրին, հաղորդել է, որ իր մեկնումից առաջ նա պլանավորում է բացահայտել մի շարք բարձրաստիճան ներքին հետաքննությունների արդյունքները, այդ թվում՝ «COVID-19» համավարակի, «Հավանայի համախտանիշի» և ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Leave a comment