https://arm.sputniknews.ru/20260523/lzhhum-qvoleji-hanrakacarani-vra-ukrainakan-hardzakman-zvoheri-tivy-hasel-e-10-i-102523660.html
ԼԺՀ–ում քոլեջի հանրակացարանի վրա ուկրաինական հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի
ԼԺՀ–ում քոլեջի հանրակացարանի վրա ուկրաինական հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի
Sputnik Արմենիա
Հարվածի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 48-ի: 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T10:48+0400
2026-05-23T10:48+0400
2026-05-23T10:50+0400
լուգանսկ
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102477701_0:0:1280:720_1920x0_80_0_0_e4b55fbf224c8e72563113f48580e7a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։Մայիսի 22–ին Պասեչնիկը հայտնել էր, որ Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 35 մարդ. ավելի ուշ պարզվեց, որ վիրավորների թիվը 39 է, կա նաև 4 զոհ:Պասեչնիկը հավելել է, որ ժամանակավոր տեղավորման կետում շարունակում են աշխատել հոգեբաններն ու բժիշկները, ծնողներին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102477701_160:0:1120:720_1920x0_80_0_0_a94de9eb042dc9982f04f26d2100bd13.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուգանսկ, զոհ, տուժածներ
10:48 23.05.2026 (Թարմացված է: 10:50 23.05.2026)
Բաժանորդագրվել
Հարվածի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 48-ի:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Մայիսի 22–ին Պասեչնիկը հայտնել էր, որ Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 35 մարդ. ավելի ուշ պարզվեց, որ վիրավորների թիվը 39 է, կա նաև 4 զոհ:
«Ստարոբելսկում փրկարարներն ամբողջ գիշեր մաքրել են փլատակները։ Ցավոք, հույսերը չարդարացան. զոհերի թիվը հասել է 10-ի։ Տուժածների ընդհանուր թիվը 48 է», – գրել է պաշտոնյան MAX հարթակում։
Պասեչնիկը հավելել է, որ ժամանակավոր տեղավորման կետում շարունակում են աշխատել հոգեբաններն ու բժիշկները, ծնողներին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։