ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ 3 տուժած հոսպիտալացվել է


Մայիսի 22-ին` ժամը 23:52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։


 


ՆԳՆ-ից հայտնում են, որ դդեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


 


Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը և բռնկվել։


 


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել է։


 


Հրդեհը մեկուսացվել է մայիսի 23-ին, ժամը 00։53-ին, մարվել՝ 01։22-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Դիտումների քանակ3

Leave a comment