Փաշինյանը չի ներում, որ չենք մահացել, ուզում է՝ մենք մեռած լինեինք, որ իր սիրտը փառավորվեր

Եթե Փաշինյանը մեզ մեղադրում է փախնելու մեջ, ապա Արցախի ՊԲ-ն ենթարկվում էր ՀՀ Պն-ին, պետք է պարզեին, բայց Արցախի ՊԲ նախարարն այսօր ՊՆ խորհրդական է նշանակվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Փաշինյանը երբ ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել, ես էլ իրեն եմ հարց տալիս՝ իր կինն ու տղան ինչո՞ւ չեն զոհվել, եթե առաջնագծում էին։ Նա մեզ չի ներում, որ չենք զոհվել, ուզում է՝ մենք մեռած լինեինք, որ իր սիրտը փառավորվեր։ Արցախի ԱԺ պատգամավորներով օրինակ ենք ցույց տվել, թե ինչպես պետք է լինի պատգամավորի առաքելություն ստանձնած անձը։ 2023 թվականի պատերազմը երբ սկսվեց, Ադրբեջանը ցուցակ էր ներկայացրել, որտեղ 4-րդ տեղում իմ անունն էր, բայց ես որևէ մեկին չեմ դիմել այդ հարցով։ Հակարիի կամուրջը անցնելիս մեզ երկար ստուգել են, բայց ես գլուխս բարձր անցել եմ», – մեկնաբանեց Հակոբյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment