Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:
Այս մասին Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։