Քաղաքականություն
05.02.2026 | 10:55
Ջերմորեն շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ովքեր արժանացել են այս տարվա Զայեդ մրցանակին։ Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Իլհամ Ալիևի կողմից ձեռնարկված համարձակ քայլերը և Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերված ամուր կամքը համարում եմ չափազանց կարևոր՝ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներին ուղղված շնորհավորական տեսաուղերձում։
«Ես հավատում եմ, որ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելով, որի նպատակը, շրջանակը, բովանդակությունը և ոգին համաձայնեցված են երկու կողմերի կողմից, Կովկասի ապագայում նոր էջ կբացվի։ Թուրքիան անկեղծորեն աջակցում է մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղությանը, հանգստությանը, բարգավաճմանը և կայունությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Մենք կշարունակենք անել մեզնից կախվածը՝ Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու համար և ակտիվորեն աշխատել արդարության վրա հիմնված բարեկամության կամուրջներ կառուցելու ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի