ԿԸՀ–ն համաձայնեց. Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, և քրեական վարույթ կսկսվի

https://arm.sputniknews.ru/20260522/kyhn-hamadzajnec-andranik-tevanjanin-kzrken-andzernmkheliutjunic-ev-qreakan-varujt-ksksvi-102496803.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102503505_143:0:2418:1706_1920x0_80_0_0_5693b1f9eb2d8a48259d97d5ffc61f42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անդրանիկ թևանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), անձեռնմխելիություն

հայաստան, անդրանիկ թևանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), անձեռնմխելիություն

Բաժանորդագրվել

ԿԸՀ–ն միջնորդությունը քննարկել է փակ նիստում։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց դատախազության` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։

Նշենք, որ կուսակցության պատգամավորի թեկնածուն ունի անձեռնմխելիություն, ու դրանից զրկելու համար համաձայնություն պետք է տա հենց ԿԸՀ–ն։ Դատախազությունը մայիսի 22-ին է այդ հարցով միջնորդություն ներկայացրել։

ԿԸՀ–ն այս հարցը քննարկել է փակ նիստում, որը սկզբում նշանակվել էր ժամը 17։00-ին, ապա տեղափոխվեց ավելի շուտ` ժամը 14։30-ին։

«Քիչ առաջ քվեարկություն տեղի ունեցավ, ու չնայած այն բանին, որ գործն ամբողջությամբ ջուր էր, համարվեց, որ Քննչական կոմիտեի ներկայացվածը համապատասխանում է իրականությանը և համաձայնությունը տրվեց միաձայն`7 անդամն էլ կողմ քվեարկեցին»,– ԿԸՀ–ի մոտ «7 օրին» ասաց ասաց Թևանյանը։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։

Leave a comment