«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ

Հասարակություն

22.05.2026 | 22:13

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ի ժամը 20.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել»,- նշում են ՆԳՆ-ից։

Leave a comment