ՄԱԿ-ը դատապարտում է Ստարոբելսկին հասցված հարվածն ու կոչ է անում դադարեցնել գրոհները

https://arm.sputniknews.ru/20260522/mak-y-datapartum-e-starvobelskin-hascvats-harvatsn-u-kvoch-e-anum-dadarecnel-grvohnery-102514117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66326724_68:0:1491:1067_1920x0_80_0_0_f69a7421e84b3a0c961c84e6cca83f61.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, լուգանսկ, հանրակացարան, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, քոլեջ, երեխա, զոհ

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, լուգանսկ, հանրակացարան, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, քոլեջ, երեխա, զոհ

Բաժանորդագրվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել է, որ նման հարձակումները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է խաղաղ քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Լուգանսկի հանրակացարանի վրա Ուկրաինայի հարձակմանն անդրադառնալով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը, ինքնաթիռատիպ 4 ԱԹՍ–ների օգնությամբ, Ստարոբելսկում հարձակվել էին Լուգանսկի պետական ​​մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին 5-հարկանի հանրակացարանում, որը փլուզվել է մինչև 2-րդ հարկը, 14-18 տարեկան 86 երեխա է եղել։ Այս պահին հայտնի է 40 տուժածների և 15 անհետ կորածների մասին։ Կան նաև զոհեր։ Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Վնասվել են մոտակա վարչական շենքերը, բնակելի շենքերը և սոցիալական օբյեկտները։ Ահաբեկչության մասին քրգործ է հարուցվել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել է, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, և կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան։ Ինչպես բազմիցս ընդգծել է գլխավոր քարտուղարը, նման հարձակումները արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով և պետք է անհապաղ դադարեցվեն։ Մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել արդեն իսկ վտանգավոր իրավիճակը», – ասվում է ՌԻԱ Նովոստիի համար Դյուժարիկի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին։ Պուտինը հայտարարել էր, որ Ստարոբելսկի քոլեջին հասցված հարվածը պատահական չէր. 16 անօդաչուներ 3 ալիքով գրոհել են միևնույն վայրը։ Նա հանձնարարել էր ռուսաստանցի դիվանագետներին տեղեկացնել միջազգային հանրությանը ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործությունների մասին։
ՌԴ ԱԳՆ–ն միջազգային կառույցներին կոչ է անում դատապարտել Ստարոբելսկի քոլեջի ահաբեկչությունը

Leave a comment