https://arm.sputniknews.ru/20260522/jermuk-hanqajin-jri-nerkrumn-u-shrjanarutjuny-rd-um-kasecvel-e-rvospvotrebnadzvor-102511365.html
«Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու շրջանառությունը ՌԴ-ում կասեցվել է. «Ռոսպոտրեբնադզոր»
«Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու շրջանառությունը ՌԴ-ում կասեցվել է. «Ռոսպոտրեբնադզոր»
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը համապատասխան ծանուցումներ է ուղարկել ԵՏՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին: 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T19:55+0400
2026-05-22T19:55+0400
2026-05-22T19:56+0400
ջերմուկ
«ջերմուկ գրուպ» փբը
ռուսաստան
արտահանում
ռոսսելխոզնադզոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1692/25/16922580_0:0:1498:844_1920x0_80_0_0_61b60875ee831e051a30d3a5d85f4f9a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է MAX հարթակի իր ալիքում:«2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել Ռուսաստանի Դաշնության տարածք սննդամթերքի ներկրման և շրջանառության կասեցման վերաբերյալ։ Խոսքը «Ջերմուկ» բնական բուժիչ-սեղանի հանքային խմելու գազավորված ջրի մասին է, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ»,-ասված է հաղորդագրության մեջ:Գերատեսչությունից պարզաբանել են, որ նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները:«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման, առողջության վատթարացման։ «Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ:Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ռուսական շուկա հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն կանխատեսվում։Նշենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանը Ռուսաստան է արտահանել շուրջ 12,6 մլն լիտր հանքային ջուր, ինչը մոտավորապես հավասար է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
ջերմուկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1692/25/16922580_131:0:1464:1000_1920x0_80_0_0_a5ad62002f5b20da55231cbd7ff38271.jpg.webp
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, ռուսաստան, արտահանում, ռոսսելխոզնադզոր
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, ռուսաստան, արտահանում, ռոսսելխոզնադզոր
Գերատեսչությունը համապատասխան ծանուցումներ է ուղարկել ԵՏՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է MAX հարթակի իր ալիքում:
«2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել Ռուսաստանի Դաշնության տարածք սննդամթերքի ներկրման և շրջանառության կասեցման վերաբերյալ։ Խոսքը «Ջերմուկ» բնական բուժիչ-սեղանի հանքային խմելու գազավորված ջրի մասին է, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները:
«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման, առողջության վատթարացման։ «Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանը Ռուսաստան է արտահանել շուրջ 12,6 մլն լիտր հանքային ջուր, ինչը մոտավորապես հավասար է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։