Թևանյանն ու Գրիգորյանը դարձել են սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողներ. Տոնոյան

https://arm.sputniknews.ru/20260522/tevanjann-u-grigvorjany-dardzel-en-svocivolvogiakan-harcman-tvjalneri-tuzhvoghner-tvonvojan–102507400.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102182377_27:0:786:569_1920x0_80_0_0_de8ba7d5729fba3bac484fe20397822b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հարցում, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), անդրանիկ թևանյան, մարտուն գրիգորյան

հարցում, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), անդրանիկ թևանյան, մարտուն գրիգորյան

Բաժանորդագրվել

ԲՀԿ մամուլի խոսնակը վստահ է, որ սոցիալական հարցումները խուճապի են մատնել Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է ու որևէ կապ չունի արդարադատական գործընթացի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա` ամեն ինչ արվում է վախի մթնոլորտ ձևավորելու, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելու և նախընտրական արշավը «ջարդելու» համար։

Ինչպես հայտնել ենք, մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն ԲՀԿ նախընտրական ցուցակի 2–րդ համարի տակ խորհրդարանական ընտրությունների գնացող Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Այսօր արդեն խուզարկություններ են կատարվել նրա և ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի բնակարաններում և աշխատավայրերում։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հիշեցրել է այսօր «Գելափ» կազմակերպության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց` ընդդիմադիր քաղաքական 4 ուժերը զգալի առավելությամբ հնարավորություն են ստանում նոր կառավարություն ձևավորելու։

«Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները»,– գրել է նա։

ԲՀԿ մամուլի խոսնակը վստահ է, որ հրապարակված թվերը խուճապի են մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment