ԵՄ խորհուրդը հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցներ՝ Հորմուզի նեղուցի պատճառով

ԵՄ խորհուրդը հաստատել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցային ռեժիմ։ Ինչպես նշվում է ԵՄ խորհրդի որոշման մեջ, սահմանափակող միջոցները կապված են Հորմուզի նեղուցի արգելափակման հետ։

«Խորհուրդը որոշում է ընդունել ընդլայնել Իրանի նկատմամբ սահմանված արգելիչ միջոցների շրջանակը, որոնք ի սկզբանե կիրառվել էին (2023 թվականին) Ռուսաստանի ռազմական աջակցությանը մասնակցելու պատճառով։ Նոր պատժամիջոցային մեխանիզմը կուղղվի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք կապված են Մերձավոր Արևելքում նավարկության ազատությանը սպառնացող Իրանի գործողությունների հետ», – ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Եվրամիության խորհրդի գնահատմամբ՝ Իրանի գործողությունները Հորմուզի նեղուցում հակասում են միջազգային իրավունքին։ Նոր ռեժիմի շրջանակում կոնկրետ միջոցներ առայժմ չեն կիրառվել, դրանց իրականացումը նախատեսվում է ավելի ուշ։ Ինչպես նշվում է, սահմանափակումները կներառեն ԵՄ մուտքի արգելք և ակտիվների սառեցում։

Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի մատակարարումների կարևորագույն երթուղիներից է, փաստացի արգելափակվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։

Իրանի զինված ուժերը ականապատել են ծովային միջանցքը, և այժմ նավերի անցումը իրականացվում է նրանց հետ համաձայնեցմամբ։ Իր հերթին, ԱՄՆ-ն աջակցում է Իրանի ծովային շրջափակմանը՝ օգտագործելով այն որպես ճնշման գործիք նեղուցի բացման համար։

Leave a comment