Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արթուր Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Արթուր Խաչիկի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի մարտի 4-ին Վայոց ձորի մարզի Արին գյուղում:

Աշխատանքային գործունեություն

III-V.2026 թ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

2015-2026 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ և ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2015 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ,

2012-2014 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010 թվականին նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a comment