66 մեքենայի ղեկին անչափահասներ են եղել․ ՆԳՆ–ն նոր տվյալներ է ներկայացրել

Բաժանորդագրվել

Հայաստանում այս տարի 12–րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար աշակերտ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ժամը 16։00-ի դրությամբ ոստիկանությունը հայտնաբերել է 66 ավտոմեքենա, որոնց ղեկին անչափահաս է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ընդհանուր առմամբ` պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակից 129 տրանսպորտային միջոց։

ՆԳՆ-ից ևս մեկ անգամ հորդորում են` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոմեքենաները չվստահել անչափահասներին։

Հավելենք, որ Հայաստանում այս տարի 12–րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար աշակերտ։

Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն հայտարարել էր, որ «Վերջին զանգի» օրերին դպրոցներում և ժամանցի վայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնելու։

Leave a comment