Ազգային Ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, MediaHub-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Վաղ առավոտից իրավապահները խուզարկում են Թևանյանի գրասենյակն ու տունը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Թևանյանի նկատմամբ «պետական դավաճանության համար» հետապնդում սկսելու հույս էր հայտնել։ Ընդդիմությունը սա որակել է քաղաքական հետապնդում։