https://arm.sputniknews.ru/20260522/hima-khuzarkelu-en-avtvotnaks-inch-en-tarel-iravapahnery-tevanjani-tnic-102500800.html
Հիմա խուզարկելու են ավտոտնակս. ի՞նչ են տարել իրավապահները Թևանյանի տնից
Հիմա խուզարկելու են ավտոտնակս. ի՞նչ են տարել իրավապահները Թևանյանի տնից
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանի բնակարանն իրավապահները խուզարկել են շուրջ 4 ժամ։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T16:17+0400
2026-05-22T16:17+0400
2026-05-22T16:20+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
խուզարկություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102499779_0:0:1275:717_1920x0_80_0_0_36b4b1cd538f25167fd8bc220f72fde3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողները հիմա էլ խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի ավտոտնակը։Իրավապահները նրա բնակարանը սկսել էին խուզարկել ժամը 12։00-ի սահմաններում, խուզարկությունը տևել է շուրջ 4 ժամ։ Sputnik Արմենիայի տեանյութում երևում է, որ նրանք համակարգիչ են դուրս են բերում։Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Թևանյանը շեշտեց` «ինչ ղալաթ ուզում են, թող անեն»։Քաղաքական գործիչը որոշեց անձամբ գնալ ՔԿ և պարզել` ինչ անհերքելի ապացույցներ ունեն, որ ինքը պետական դավաճան է։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։
2026
Լուրեր
am_HY
Իրավապահ մարմինները որոշ իրեր դուրս բերեցին Անդրանիկ Թևանյանի տնից
Sputnik Արմենիա
Իրավապահ մարմինները որոշ իրեր դուրս բերեցին Անդրանիկ Թևանյանի տնից
2026-05-22T16:17+0400
true
PT0M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102499779_159:0:1115:717_1920x0_80_0_0_93774933a594e14bfe1becd30d045012.jpg.webp
հայաստան, անդրանիկ թևանյան, видео, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, անդրանիկ թևանյան, видео, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր
Անդրանիկ Թևանյանի բնակարանն իրավապահները խուզարկել են շուրջ 4 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողները հիմա էլ խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի ավտոտնակը։
Իրավապահները նրա բնակարանը սկսել էին խուզարկել ժամը 12։00-ի սահմաններում, խուզարկությունը տևել է շուրջ 4 ժամ։ Sputnik Արմենիայի տեանյութում երևում է, որ նրանք համակարգիչ են դուրս են բերում։
«Այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային խուզարկությունների որոշման մեջ, որ անհասկանալի էր, թե ինչն էին եկել խուզարկելու և՛ մեր կուսակցության գրասենյակում, և՛ իմ բնակարանում, հիմա էլ ավտոտնակումս։ Իրավունք չունեմ բացահայտելու, թե ինչ են տարել, ստորագրություն եմ տվել, որ նախաքննության շրջանակում չեմ կարող ասել։ Միայն կասեմ` մեր կողմից վաղուց մոռացված իրեր էին»,– ասաց Թևանյանը։
Քաղաքական գործիչը որոշեց անձամբ գնալ ՔԿ և պարզել` ինչ անհերքելի ապացույցներ ունեն, որ ինքը պետական դավաճան է։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։