Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են. Սամվել Կարապետյանը` Հակակոռուպցիոնի նոր գործի մասին

https://arm.sputniknews.ru/20260522/irenq-dzajnagrum-irenq-urakhanum-en-samvel-karapetjany-hakakvorupcivoni-nvor-gvortsi-masin-102495388.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102490824_275:0:1100:619_1920x0_80_0_0_f6fa03798e8254031ad02acc53b1f124.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, սամվել կարապետյան, խուզարկություն, քարոզարշավ

ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, սամվել կարապետյան, խուզարկություն, քարոզարշավ

Բաժանորդագրվել

Այս անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուն ու այլ անձինք ԱԺ ընտրություններում իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով գումար են տվել մի շարք ընտրողների։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Ընտրողներին առաջարկվել է 70 000-200 000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։ Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Նրանց վճարվել է ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց»,– ընդգծում են կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն այս համատեքստում անդրադարձել է իրավապահ մարմինների կողմից պարբերաբար հրապարակվող ձայնագրություններին, որոնք վերագրվում են «Ուժեղ Հայաստանի» անդամներին, համակիրներին և նրանց կողմից ընտրակաշառք առաջարկելուն, տրամադրելուն կամ բարեգործության արգելքը խախտելուն։

«Իրենք ձայնագրում են, իրենք ուրախանում են»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում։

Նրա խոսքով՝ ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։ Վստահ է, որ «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շարքում իշխանությունները մարդիկ են ներդնում, հետո ձայնագրում, կալանավորում։

Leave a comment