Քաղաքականություն
22.05.2026 | 13:32
«Իշխանությունների պրոպագանդան է, Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ զոհ լինելու․․ որ բոլորը, տարբեր տեղերից իր մահն են ուզում»,- Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ տարածված դիմակավորված անձանց տեսանյութին, որտեղ սպառնալիքներ են հնչում Նիկոլ Փաշինյանի դեմ։
Կարապետյանցը ավելի վաղ չէր բացառել, որ տեսանյութը կարող է պատրաստված լինել հենց գործող իշխանությունների կողմից։ Այսօր նրանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված իր կասկածը։
«Շատ պարզ տրամաբանական գիծ ա: Երբ որ հայտնվում ա տեսանյութ ու երկու օր, ոչ մի արձագանք չի գտնում, մարդկանց ոչ հետաքրքրում ա, որովհետև այնքան արհեստական ա, հատկապես նրանք, ովքեր որ մասնագետներ են, փորձ ունեն զենքի հետ վարվելու, բոլորը ասում են, որ էս մարդիկ կյանքում զենք չեն էլ բռնել ձեռները: Հետո, երբ որ տեսնում են, որ երկու օր էդ տեսանյութը չի ստանում ցանկալի արձագանքը, ի՞նչ է անում իշխանությունները, վերատպում են, վերահեռարձակում են պրոիշխանական կայքերում ու մեծ աղմուկ են դրա շուրջ բարձրացնում»,- ասաց Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ ահաբեկչությունը այն հանցագործությունների տեսակներից է, որին պետք է լուրջ վերաբերվել և անմիջապես արձագանքել, որպեսզի տարածուն չունենա։
Վարչապետ, ՔՊԿ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ տեսանյութի անձանց շրջանակը մոտավոր պարզվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան