OpenAI-ն առաջին եռամսյակում առաջատար է եղել եկամուտների ծավալով, իսկ Anthropic-ը արագացրել է աճը

Ըստ The Information-ի՝ աղբյուրներին հղումով, OpenAI-ի առաջին եռամսյակի հասույթը կազմել է 5.7 մլրդ դոլար՝ գրեթե 1 մլրդ դոլարով գերազանցելով Anthropic-ի ցուցանիշը։ Ընկերության արդյունքները պայմանավորված են եղել նրա Codex կոդավորման գործակալի աշխատանքով, կորպորատիվ վաճառքներով և ChatGPT-ում գովազդի փորձարկմամբ։

Չնայած առաջին եռամսյակում ունեցած առավելությանը՝ Anthropic-ը վերջին շրջանում առաջ է անցել մրցակցից աճի տեմպերով։ Anthropic-ի տարեկան հասույթը մոտեցել է 45 մլրդ դոլարի, ինչը զգալիորեն գերազանցում է փետրվարին արձանագրված OpenAI-ի 25 մլրդ դոլար տարեկանացված ցուցանիշը։

Երկրորդ եռամսյակի համար Anthropic-ը կանխատեսում է հասույթի կրկնապատկում՝ գրեթե մինչև 11 մլրդ դոլար, իսկ ակնկալվող գործառնական շահույթը կկազմի 600 մլն դոլար։ OpenAI-ը երկրորդ եռամսյակի իր կանխատեսումները չի հրապարակել։

Երկու ընկերություններն էլ պատրաստվում են բաժնետոմսերի հնարավոր առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) արդեն 2026 թվականի չորրորդ եռամսյակում՝ լրացուցիչ կապիտալ ներգրավելու նպատակով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment