Գործող կառավարչի տրամաբանությամբ՝ 30 տարի հնամաշ զինտեխնիկա ու սպառազինություն է եղել, բայց Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործող կառավարչի տրամաբանությամբ՝ 30 տարի հնամաշ զինտեխնիկա ու սպառազինություն է եղել, բայց Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսել։ Սակայն, չգիտես ինչու, պատերազմը սկսվել է հենց այն ժամանակ, երբ ինքն էր վարչապետ։

Երևի ոչ ժամանակակից տեխնիկայի գործոնն է ստիպել կապիտուլյանտին, որ այն մաս-մաս 2020-ին ու 2023-ին որպես ավար հանձնվի Ադրբեջանին։

Երևի դրա ոչ նորագույն լինելու հանգամանքն է պատճառ դարձել, որ ժամանակին այդ տեխնիկայի տեղակայման վայրը չփոխվի, և այն Ադրբեջանի համար հեշտ թիրախ դառնա։

Դե, ասել ես՝ մինչև վերջ ասա․ իսկ ինչո՞ւ իշխանություն ստանալուց հետո փոխեցիր սպառազինության պլանները, ինչո՞ւ 2018-2020 թվականներին գնեցիր այնպիսի սպառազինություն, որը կամ ըստ նշանակության չկիրառվեց (ՍՈւ-30), կամ էլ 70-ականների կիսատ-պռատ հորդանանյան ՀՕՊ ՕՍԱ-ԱԿ համակարգեր էին։

Նիկոլ, քո նման «վատ պարողին» միշտ էլ երաժշտությունն է խանգարելու, և եթե հայկական բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, ապա այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment