Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմը հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Դարպասապահներ
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Օգնեյ Չանչարևիչ – «ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա)
Արման Ներսեսյան – «Արարատ Արմենիա»
Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Արարատ Արմենիա»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտեմ Բանդիկյան – ԲԿՄԱ (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան – «Արարատ Արմենիա»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ
Խուլիո Բուենո – «Արարատ Արմենիա»
Դավիդ Դավիդյան – «Ռոտոր» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Արթուր Միրանյան – «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Դավիթ Հակոբյան – «Պոդբրեժովա» (Սլովակիա)
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանը չեն միանա ազգային թիմին վնասվածքների պատճառով։
Ուսումնամարզական հավաքը կմեկնարկի հունիսի 1-ին։ Հայաստանի հավաքականը hունիսի 6-ին Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի հավաքականի հետ, իսկ 3 օր անց ընդունելու է նաև Մոլդովայի թիմին։