Ի՞նչ առաջարկ է արվել Սամվել Կարապետյանին ընկերների միջոցով

Տեսանյութեր
Քաղաքականություն

Ի՞նչ առաջարկ է արվել Սամվել Կարապետյանին ընկերների միջոցով (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը խմբագիրների հետ հանդիպմանը բացահայտում է արել։

Կարապետյանի խոսքով՝ ճնշումները սկսվել են դեռևս մինչև իր ձերբակալությունը՝ հասնելով գագաթնակետին, երբ իր տան վրա «հազար հոգով հարձակում» է իրականացվել։ Ըստ նրա՝ այդ ժամանակ բարձր մակարդակով իրեն կոնկրետ գործարք են առաջարկել։

«Ինձ առաջարկում էին գնալ սուրճ խմելու մի տեղ՝ առաջարկելով հայտարարել, որ չենք պաշտպանելու եկեղեցին։ Դրա դիմաց խոստանում էին էլեկտրական ցանցերն ու ամեն ինչ  վերադարձնել»,– պատմել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ ինքը հրաժարվել է այդ առաջարկից։

Նա բացահայտել է նաև բանտային կալանքի օրերին իրեն արված առաջարկների բովանդակությունը։ Նրա պնդմամբ՝ անազատության մեջ գտնվելու 5-րդ օրը՝ իր մոսկվայաբնակ ընկերների միջոցով  եւս նման առաջարկ է արվել, որի դիմաց խոստացել են ազատ արձակել։

Սամվել Կարապետյանը հավաստիացնում է, որ ոչ մի դեպքում չի ընդունել առաջարկված պայմանները։

Leave a comment