Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում ձևավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որը միտված է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և ոստիկանության տեխնիկական կարողությունների զարգացմանը։

ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։

Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման, մշակման և վերլուծության համար և կնպաստեն վարչության կազմում ստեղծվող կիբեռլաբորատորիայի գործունեության ապահովմանը։

Նոր գործիքակազմը կբարձրացնի կիբեռհանցագործությունների բացահայտման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող այլ հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը և կնպաստի հանրային անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը։

Leave a comment