Այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլև ծնող. Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին

https://arm.sputniknews.ru/20260522/ajs-tari-es-voch-miajn-nakharar-em-ajlev-tsnvogh-andreasjany-shnvorhavvorel-e-shrjanavartnerin-102476235.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94286464_100:0:1700:1200_1920x0_80_0_0_8f1dee70eedf1f04c13a3a81acc2947a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ժաննա անդրեասյան, վերջին զանգ

հայաստան, ժաննա անդրեասյան, վերջին զանգ

Բաժանորդագրվել

Այս տարի Հայաստանում 12–րդ դասարանն ավարտում են ավելի քան 22 հազար երեխաներ, իսկ 9–րդ դասարանը` ավելի քան 39 հազար։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի դպրոցների մեծ մասում այսօր կհնչի «Վերջին զանգը». ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել` նշելով, որ այս տարի ինքը ոչ միայն նախարար է, այլև ծնող։

«Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ: Մի՛ մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի մեծ են, քան կարող եք անել. հետևողական ու նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք դառնում է իրականություն»,– նշել է նա` ավելացելով, որ չպետք է անհանգստանալ, որ կսխալվեն. սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը:

Նա շրջանավարտներին խորհուրդ է տվել լսել ոչ միայն հաճելին, այլև քննադատությունը, քանի որ այն օգնում է շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

«Մի՛ վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ: Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում, առաջնորդությունն է, որ օգնում է որոշումներ կայացնել, հստակեցնել անելիքը: Հիշե՛ք, որ երբեք չեք դադարելու սովորել, ու որ դպրոցում սովորածն է օգնելու ամեն օր նոր բան սովորել»,– կոչ է արել Անդրեասյանը:

Վերջում նա շրջանավարտներին մաղթել է վայելել այս օրը, ամուր գրկել իրենց ընկերներին ու ուսուցիչներին. նրանք կյանքի այս կարևոր փուլի ուղեկիցներն են, նրանց հետ ապրած օրերը կյանքի ամենապայծառ ու ջերմ զգացողություններն են, որ հիշվելու են:

Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարարը կառավարության վերջին նիստի ժամանակ ասել էր, որ այս տարի Հայաստանում 12–րդ դասարանն ավարտում են ավելի քան 22 հազար երեխաներ, իսկ 9–րդ դասարանը` ավելի քան 39 հազար երեխա։

Leave a comment