Հայաստանը 15 տարի հետո պատկերացնում եմ համախառն ներքին արդյունքը իրական արժեքով առնվազն կրկնապատկված․ վարչապետ (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ և կարծում եմ, որ իմ էմոցիաները արթնացել են, նաև ժողովրդի էմոցիաները, և ինչ որ տեսնում եք, իմ ընկալմամբ, շատ նման է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում իրականացվող պրոցեսներին։ Այն տրամաբանությամբ, որ եթե 2018 թվականին հեղափոխությունը անվանեինք ոչ բռնի, այս անգամվա պրոցեսները ես պայմանականորեն անվանում եմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ, ու իրականում իրենք են այս քաղաքական պրոցեսի հիմնական էներգիայի աղբյուրը, ինչը շատ սիմվոլիկ է և պարտավորեցնող»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։

«Հայաստանը 15 տարի հետո պատկերացնում եմ՝ համախառն ներքին արդյունքը, իրական արժեքով, առնվազն կրկնապատկված։ Այսինքն՝ պատկերացնում եմ մեր ռազմավարությունների իրականացմամբ»։

Leave a comment