ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Փաշինյանն անպատիժ է մնում, դրա համար էլ ինչ ցանկանում է, անում է, պատկերացնո՞ւմ եք՝ նա ի՞նչ կանի, եթե վերընտրվի՝ Իդի Ամինի, Կադդաֆիի նման բռնապետ է դառնալու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
«Փաշինյանը քննադատություն չի ընդունում, բոլորի վրա մատ է թափ տալիս, փախած անվանում, քիչ է մնում՝ ծեծի մարդկանց, ինչ է թե՝ նրանք հարցնում են Արցախի մասին։ Մեղադրում է չկռվելու, փախնելու մեջ, բայց արցախցիները մեծ թվով զոհեր են տվել», – մեկնաբանեց Սողոմոնյանը։
«Մեզ ասում են՝ որոշում կայացրեք, թե ուր եք գնում, լոխեր չեն Բրյուսելում, Մոսկվայում նստած, ի՞նչ է նշանակում՝ ոտքներդ կախ գցեք մինչև դուրս գանք ԵԱՏՄ-ից, չի կարող բոլորին Փաշինյանը ֆռռացնել»,- մեկնաբանեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ