Նիկոլը դրդում է պաշտոնյաներին իր նման գարշելի ձևով խոսել, «փախնող» անվանել արցախցիներին

Բոլորը կարծես մի ստանոկով անցած լինեն, Փաշինյանը պաշտոնյաներին դարձրել է իր նման գարշելի, այլանդակ խոսքով, դա ուղեցույց է մեր քաղաքացիների համար ընտրություն կատարելու հարցում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՊՆ-ն, Զինկոմը իրենց վերահսկողության տակ են, եթե որևէ մեկը չի եղել մարտադաշտում, իրենց պատասխանատվության տակ է, թող պարզեն, ոչ թե ամենաստոր, այլանդակ մեթոդներով մարդկանց փախնող անվանեն, իրենց պատասխանատվությունը, մեղքը գցեն նրանց վրա։ Բոլորին մի արշինով են ուզում չափել իրենց իշխանությունը պահելու համար», – մեկնաբանեց պատգամավորը։

Խոսելով ՌԴ-ից հնչող ԵԱՏՄ-ի մասին հայտարարություններից՝ Աբրահամյանը նկատեց, որ ՌԴ-ն «դեդլայն» է դրել, ինչքան էլ Փաշինյանն ասի՝ Պուտինն իմ ըկերն է, մոտ ժամանակներում իրավիճակը շատ արագ կարող է արմատապես փոխվել։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment