ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իսրայելի KAN հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել դրոշի հետ կապված միջադեպի առիթով: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնելենք, «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։ Հանրայինն այդ առնչությամբ պարզաբանում է պահանջել KAN–ից։
«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»,–ասվում է Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազի` Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ուղղված նամակում։