Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է հնչեցնել իրենց քաղաքական թիմի վարչապետի թեկնածուի անունը։ Դիտարկմանը, որ ընտրություններին ընդամենը 17 օր է մնացել, Ծառուկյանը պատասխանել է.
«Դե կգա ժամանակը, կասեմ… Մոտ օրերս կասեմ»։
FactorTV-ի լրագրողի հարցին՝ արդյոք անձամբ ի՞նքն է լինելու թեկնածուն, ԲՀԿ առաջնորդը հստակ արձագանքել է. «Ոչ»։
Անդրադառնալով հարցին՝ եթե հանկարծ պարզվի, որ հենց ինքն է թեկնածուն, արդյոք դա ազնի՞վ կլինի ժողովրդի նկատմամբ, Ծառուկյանը նշել է.
«Ես նորից եմ ասում՝ իմ թիմում էլ կան լավ վարչապետներ, և էսօր հիմնական հարցը… մոտ օրերս էդ հարցին շատ կոնկրետ, հստակ կպատասխանեմ»։
Մեր լրագրողի հարցին, թե արդյոք հանրությունը ճանաչո՞ւմ է այդ մարդուն, Գագիկ Ծառուկյանը կատակել է.
«Չէ, Աֆրիկայից եմ բերելու»։
Նշենք նաև, որ ճեպազրույցի ընթացքում Ծառուկյանը հրաժարվել է պատասխանել իր որդու՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին՝ դիմելով լրագրողին. «Գեղեցկուհի ջան, հարցը փակենք էլի»։