2026թ.-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․08 մլրդ դոլար է (+496․1 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,314,682.6 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն նվազել է 3,533 մլն դրամով կամ 6․6%-ով։

Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,311,593.0 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,519,175.8 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,692,138.9, իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 286,652.9 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 540,384.0 մլն դրամ։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել 2,792,417.1 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,577,721.2 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 214,696.0 մլն դրամ:

ՀՀ համայնքների պարտքը կազմել է 3,089.6 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 3,032.0 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 57.6 մլն դրամ։

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2026թ.-ի մարտի 31-ի 377.54 դրամ փոխարժեքը, ապա 2026թ.-ի մարտի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14.08 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․67 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.4 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025թ.-ի մարտի վերջի 13․58 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 3․7%-ով կամ 496․1 մլն դոլարով։

Leave a comment