Պուտինը Սի Ծինփինի հետ կիսվել է իրանական հարստացված ուրանն ի պահ վերցնելու գաղափարով

https://arm.sputniknews.ru/20260521/putiny-si-tsinpini-het-kisvel-e-iranakan-harstacvats-urann-i-pah-vercnelu-gaghaparvov-102463149.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102372623_14:0:2745:2048_1920x0_80_0_0_c700c0d6a59cda05b47ab61f46b0b167.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ուրան, իրանի իսլամական հանրապետություն

սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ուրան, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Պեսկովը չի բացահայտել Չինաստանի ղեկավարի արձագանքը Վլադիմիր Պուտինի առաջարկին:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կիսվել է Իրանի հարստացված ուրանն ի պահ վերցնելու ՌԴ-ի գաղափարով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա չի բացահայտել Չինաստանի նախագահի արձագանքը Իրանի հարստացված ուրանի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի առաջարկին, քանի որ խոսակցությունը փակ է եղել:

«Դրա համար էլ խոսակցությունն այդպիսին էր՝ փակ դռների հետևում», – ասել է Պեսկովը՝ ի պատասխան իրանական ուրանի մասով Պուտինի առաջարկին ՉԺՀ նախագահի արձագանքի մասին լրագրողի հարցի:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնը դեռևս չի ընդունում Մոսկվայի առաջարկները՝ իրանական հարստացված ուրանը ՌԴ-ում պահելու համար դուրս բերելու վերաբերյալ:

«Այս թեման պետք է ընդունեն Իրանում և Ամերիկայում, եթե դա պահանջված առաջարկ է։ Վաշինգտոնը դա դեռ չի ընդունում», – ասել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ ՉԺՀ առաջնորդը Պուտինի հետ կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս Չինաստան կատարած այցի մասին տեղեկատվությամբ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում ստանձնել այնպիսի դերակատարություն, որ դա առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար: Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Իրանից հարստացված ուրանի դուրսբերման մասին Ռուսաստանի առաջարկն այս պահին պահանջված չէ ԱՄՆ-ի կողմից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրանական հարստացված ուրանը արտահանելու Մոսկվայի առաջարկը մնում է ուժի մեջ:

Leave a comment