Միայն ասում են՝ «խաղաղություն» են բերել, մեր գերիներն այնտեղ են, ադրբեջանցիները՝ սարի վրա նստած․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է․ «Այսօր  19 կուսակցություն մասնակցում է ընտրության։ Ամեն մեկը իր չափով, իր պատկերացումով, իր թիմով ներկայացնում է իր ծրագրը , բայց ՔՊ-ն ոչ մի բան ժողովրդին չի ներկայացնում, միայն ասել  են «խաղաղություն» բերել։ Եղբայր, մեր գերիները այնտեղ են, ադրբեջանցիները սարի վրա նստած են, մեր հողերի մեջ նստած են՝ ամրապնդելով իրենց տեղը։ Ո՞րն է խաղաղությունը, ստորագրած թուղթ չկա՛։ Միայն ասելով, ձերբակալելով, վախեցնելով է։ Ծառուկյանին ասել էին՝  ցեմենտի գործարանը, եթե հանկարծ քննադատեց, վերցնելու են, ես գիտեի դա։ Երբեք չեմ կարող ունեցվածքը իմ հայրենիքի հետ փոխեմ, անօրինականը՝ անելու են, օրենք էլ չկա, պարտավորություններ չկա, թո՛ղ անեն, դրա համար պատասխան են տալու»։

Նրա գնահատմամբ՝ ընտրություններին մյուս 18 մասնակիցները իրենց ծրագրերը ներկայացնում են և ինչ կարող են՝ անում են։

«Միայն ՔՊ-ն ա բռնում, ցեխ շպրտում, վիրավորում, ուրիշ ոչ մի բան չեն կարող անել։ Քեզ ասեմ՝ դա էլ է ընտրություն, մեկը՝ եկեղեցի է կառուցում, մեկը՝ եկեղեցի է քանդում, մեկը՝ աշխատատեղ է ստեղծում, արդյունք է տալիս, մյուսը՝ վարկերն ավելացնում կամ համերաշխություն  բերում։ Մեկն ատելություն է բերում, մյուսը՝ երաշխավորված խաղաղություն ՝ իր երկրին, որ ասի՝ պարտադիր ա երաշխավորված խաղաղություն լինի, որ մենք կարողանանք  պատերազմի դուռը փակենք»,- նշել է Ծառուկյանը։

Իր խոսքում Ծառուկյանը նաև նշել է․ «Ասում են՝ Ծառուկյանն էլ ա «շպիոն»։ Լավ, հայտարարել եք՝ ապացուցեք, եթե Ծառուկյանը «շպիոն» ա, հրապարակում գնդակահարեք, եթե չէ, թող գա մտնի առյուծիս մոտ։  Ես ժողովրդի պայմանի հետ համաձայն եմ, եթե հայտարարել են  Ծառուկյանը «շպիոն» ա, ինձ թող գնդակահարեն, իմ ցանկությամբ թուղթը գրեմ, եթե չէ, արտահայտողը պետք է գա մտնի իմ առյուծի մոտ՝ իր ցանկությամբ։ Դատարկ-դատարկ խոսալով, մարդկանց վրա ցեխ շպրտելով չէ, ժողովուրդ ջան։ Արած բան չունեն, ասելու բան չունեն, ժողովրդի համբերությունը սպառվել ա։ Իմ ժողովուրդը մեղք է, անտրամադիր, նեղված, խեղճացած պատերի տակ նստած, վարկերի ու  պարտքերի տակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment